Վրաստանի խոշորագույն բանկերն անցել են ցուցարարների կողմը
![]() Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերը՝ TBC Bank-ը և Bank of Georgia-ն (BOG), հայտարարեցին, որ Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու՝ կառավարության որոշումից հետո եվրոպական ճանապարհին այլընտրանք չկա։ «Կանգ մի առեք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,- ասվում է BOG-ի հայտարարության մեջ: TBC բանկը գրում է, որ աջակցում է ազատության և եվրոպական կուրսի համար պայքարող վրաց ժողովրդին և դատապարտում բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ «Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագան մեր երկրի բացարձակ մեծամասնության պատմական ընտրությունն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում։ Մենք հաստատապես համոզված ենք, որ եվրոինտեգրման ժամանակավոր կասեցումը հակասում է վրաց ժողովրդի կամքին և Վրաստանի Սահմանադրությանը»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
