«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը կիրառվում է նաև Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
![]() «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել: Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումներն», իբրև թե, կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։ «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։ Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ Այդ նպատակով Բաքուն օգտագործում է աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին, որը հանրայնացնում է ադրբեջանական թեզերը։ Հավելենք, որ 2024 թվականին Վատիկանի պաշտոնաթերթում հոդված էր հրապարակվել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվել էին որպես աղվանական՝ չունենալով որևէ փաստական հիմք։ Պատմության և, առհասարակ, տեղեկությունների կեղծիքն Ադրբեջանն իրականացնում է բազմաթիվ մեթոդներով՝ ստույգ տվյալները թաքցնելով, տեղեկություններն ու աղբյուրները ձևափոխելով, պատմական փաստերը ժխտելով, մոլորեցնող մեկնաբանություններով և այլն։ Ժխտողականությունն ու գոյություն չունեցող փաստերի հորինումն Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներից երկուսն են։ Դադիվանքի օրինակով՝ այստեղ հորինված փաստն այն է, թե իբր հայերը հայերեն գրություններն ավելացրել են վանքը հայկականացնելու նպատակով։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
