«Շոլց-Պուտին հեռախոսազրույցի արդյունքը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շոլց-Պուտին հեռախոսազրույցի արդյունքը: Ռուսաստանը հաղորդում է, որ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացի Նիկոլայ Գայդուկին՝ 2024 թվականի մարտին Կալինինգրադ գազի մատակարարման գազաբաշխիչ կայանի պայթեցման մեղադրանքով: Նա ձերբակալվել է Կալինինգրադում՝ Լեհաստանից Ռուսաստան անցնելիս: Հաղորդում են, որ նրա մոտ հայտնաբերվել են նաև պայթուցիկներ, որոնք ենթադրաբար օգտագործելու էր նոր դիվերսիաների համար: Ըստ իս, սա Գերմանիայի կանցլեր Շոլցի՝ Պուտինին զանգի և հեռախոսազրույցի արդյունք է: Ըստ իս, Շոլցը փոխանցել է գերմանական հատուկ ծառայությունների տնօրինած ինֆորմացիա, որի հիման վրա էլ թերևս ձերբակալվել է ուկրաինական ծագմամբ Գերմանիայի քաղաքացին: Հետաքրքիր է, թե Գայդուկի վերաբերյալ տեղեկատվության դիմաց ինչ է ստացել Շոլցը: Որևէ համանման տեղեկատվություն Ռուսաստանի՞ց, թե՞ այլ հարցում որևէ հավաստիացում: Պետք չէ բացառել նաև, որ այդ կերպ Գերմանիայի կանցլերը կարող էր երկամյա դադարից հետո առաջին խոսակցության համատեքստում անել ժեստ՝ միտված վստահության»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Թուրքական ժխտողականության մեթոդաբանական ուղեցույցի մեկնարկը տրվել է 2008-2009-ին». Արմեն Այվազյան
5004:06«ՀՀ-ն չպետք է միջամտի Աբխազիայում տեղի ունեցողին». Լևոն Սարդարյան
7503:06«Իշխանությունները չեն թողնում, որ արցախահայերի իրավունքները պաշտպանեն միջազգային գործընկերները». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7201:30«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հերթով կաներ այն ամենը, ինչ կատարվում է». Սևակ Հակոբյան
7500:54«Տարածաշրջանի այլ երկրներում հանրային տրանսպորտի արժեքի զգալի մասը հարկատուների հաշվին է». Դանիել Իոաննիսյան
8100:30«Արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը», կեղծ են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
84Երեկ, 23:54