«Իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում»․ Թադևոս Ավետիսյան
91
Երեկ, 14:36
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թվեր և փաստեր․ իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում․ Oրվա իշխանությունը նորից խոստանում է արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Մասնավորապես․ - «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը, - «հարկ վճարողը հերոս է»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներ, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք, - «նպաստից դեպի աշխատանք»՝ իրականում միկրոբիզնեսի հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի շուրջ 6 անգամ ավելացում, - «նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է, - 2024թ․ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, - 2025թ․ համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ, - իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորն ու բեռը, - 2024թ․ ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում՝ 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ, - պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ, - կապիտալ ծախսերինը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամ, - գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ, - առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արտահանման անկում, իսկ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ, - տեղեկատվության և կապ՝ 8,5 տոկոս անկում, - տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 13 տոկոս անկում, - ձախողված բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումներ՝ 100 տոկոս, - 2025թ․՝ մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ, - պետական պարտք՝ 18 տոկոս աճ, ՀՆԱ՝ 5,6 տոկոս աճ, 3 անգամ պակաս, - պետական պարտքի չափ՝ 2,2 անգամ ավել 2018թ․ համեմատ, 15 միլիարդ դոլար, աճը՝ 2,4 միլիարդ դոլար, - պարտքի սպասարկում՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ՝ 395 միլիարդ դրամ, աճը 13 տոկոս կամ 50 միլիարդ դրամ, - կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի աճ՝ 0, 2025թ․ կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի, 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում, - պետական ծախսերի արդյունավետություն՝ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայություն, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինում անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով, - 2024թ․ տնտեսական կառուցվածքի և սոցիալական բացասական միտումների խորացում, - մեկ երկրից տնտեսական կախվածության թռիչքաձև աճ՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ՝ 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով, - կապիտալի փախուստ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում՝ 334 միլիոն դոլար, ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսք՝ 55 միլիոն դոլար, - ՀՀ փաստաթղթերով 20 հազար 400 քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են, - 2023թ․ աղքատության մակարդակի կրճատում՝ 1,1 տոկոսային կետով, սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր մոտենում է 2018թ․ մակարդակին, - 2024թ․ երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 75530 դրամ, որը գերազանցում է 530 դրամով նվազագույն ամսական աշխատավարձին, կրկնակի անգամ նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին, - 2025թ․ նշված բացասական միտումների հետևանքով՝ անշեղորեն կաճեն աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը։ Շարունակելի ․․․»։