Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Պետք է ենթարկվեք մեկին, ով ընդամենը արտաքին ուժերի կամակատար է»․ Մանուել Մանուկյան

101
Երեկ, 10:42
«Պետք է ենթարկվեք մեկին, ով ընդամենը արտաքին ուժերի կամակատար է»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ոստիկաններ, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հիշում եք՝ ձեզ ասում էի, որ մի օր ձեզ պետ կնշանակեն մեկին, որին չեք էլ ճանաչում, որը ձեր հետ չի էլ ծառայել։ Հիմա ձեզ հարց տվեք, ինչո՞ւ ոստիկանության համակարգում 15, 20 տարի ծառայածները չեն ստանում այս պաշտոնը, այլ ստանում է մի անհայտ ծագմամբ աղջնակ։
Հիմա դուք պիտի ենթարկվեք մեկին, ով ձեր ոլորտի հետ աղերս չունի, ով ընդամենը արտաքին ուժերի կամակատար է և պիտի շատ կեղտոտ գործեր առաջ տանի, այդ թվում Հայաստանը Ռուսաստանի դեմ հանելու գործընթացը ապահովի։ Ի՞նչ կլինի դրա հետևանքները․ կապրեք և կտեսնեք»։