ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
![]() Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ (sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն) ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 Հեռ.՝ (+37460) 830-840 Էլ. փոստ՝ [email protected] Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝ Հեռ.՝ (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
