«Առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ»․ Նաիրի Սարգսյան
![]() «Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել 6 անգամ՝ գործող 5% հարկի փոխարեն սահմանել 31% հարկ»,- ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։ Ես այս մտքի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ։ Սակայն այս ապապետական օրենսգիրքը պետական դարձնելու համար ընտրվել է սխալ մեթոդ, որը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ավելի է խորացնում այն։ Բիզնեսները հիմնադրվում են ՀՀ-ում, տարեցտարի զարգանում, երբ հասնում են այն մակարդակին, որ տարեկան շրջանառությունը մոտենում է 115 միլիոն դրամին, կանգ են առնում, դադարում են ներդրումներ կատարել կամ բիզնեսը մասերի են տրոհում, սկսում ստվերում աշխատել, անում են ամեն ինչ, որ 115 միլիոն դրամի շեմը չանցնեն։ Սա նման է մեքենայի ձեռքի արգելակին՝ «ռուչնոյ տոռմուզին», որը խանգարում է, որ բիզնեսն ինչ որ պահից աճի։ Այս «արգելակը» վերացնելու համար կա երկու տարբերակ, առաջին՝ վերացվի շրջանառության հարկը, երկրորդ՝ բարձրացվի շրջանառության հարկի շեմը կամ վերացվի։ Ֆինանսների նախարարությունը որոշել է գնալ առաջին տարբերակով, որի պատճառով այս 115 միլիոնում գտնվող «ձեռքի արգելակը» տեղափոխել է ներքև, և բիզնեսը հիմնադրման առաջին օրվանից պետք է աշխատի «արգելակը քաշած» վիճակում և իր աշխատած 100 դրամից պետք է վճարի 31% հարկ»։ Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այս նախագիծը տարածվելու է մի շարք ոլորտների վրա՝ հաշվապահներ, իրավաբաններ, ճարտարապետներ, անշարժ գույքի բրոքերներ, փոքր շինարարական ընկերություններ, գովազդով և բլոգերությամբ զբաղվողներ, գիտական և գիտահետազոտական աշխատողներ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
