«Ինչո՞վ է պայմանավորված, որ Կառավարությունը հարկային օրենսգրքի փոփոխությունը համարել է անհետաձգելի». Էդգար Ղազարյան
![]() «Ցանկացած հարկային օրենսդրության փոփոխություն առնվազն մեկ տարի ժամանակ պետք է տա տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենք իրենց բիզնեսը պլանավորեն և նախապատրաստվեն նոր հարկային ռեժիմին անցնելուն»,-ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հարց ուղղելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին. «Ինչո՞վ է պայմանավորված շտապողականությունը, որ Կառավարությունը հարկային օրենսգրքի փոփոխության նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի: Կառավարության նիստում սենց կարևորություն ունեցող էդ հարցը զեկուցվող է եղե՞լ, թե՞ չէ: Որովհետև Կառավարության նիստում զեկուցվում են խմիչքների անվանումները, կամ՝ թթվասերը մսից ա պատրաստված, թե կաթից»: Արման Պողոսյանը պատասխանեց, որ զեկուցվող է եղել և անհետաձգելի է համարվել այն տրամաբանությամբ, «որպեսզի հնարավոր լինի առաջին ընթերցումը կազմակերպել ընթացիկ տարվա ընթացքում, այնուհետև ունենալ բավարար ժամանակ՝ մասնակցային քննարկումը շարունակելու համար: Մեկ տարին ձեր գնահատականն ու առաջարկն է, այդպիսի կանոն չկա»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
