«Ենթադրենք բոլորին հարկեցինք, դրա իրավական հետևանքը ո՞րն է լինելու». Արծվիկ Մինասյան
![]() «Ձեր բերած փաստարկներն ուղիղ հակասում են թե՛ տնտեսական և թե՛ իրավական կանոններին: Տնտեսական կանոններին՝ այն առումով, որ այս սուբյեկտները գեներացնում են Հայաստանում զբաղվածության էական հատված, և ձեր կողմից չկա գնահատական, թե փոփոխություններն ինչ հնարավոր հետևանքներ կբերեն զբաղվածության ոլորտում: Իրավունքների պաշտպանության մասով ևս չկա գնահատական: Լավ, ենթադրենք բերեցինք, բոլորին հարկեցինք, դրա իրավական հետևանքը ո՞րն է լինելու»,- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին, ով ներկայացրեց մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությունը: Արման Պողոսյանը պատասխանեց. «Գործող հարկային համակարգն անարդարության էական տարրեր է պարունակում՝ ի դեմս հարկման հատուկ համակարգերի: Մենք հայտարարել ենք՝ այս վիճակը քայլ առ քայլ փոխելու մեր հանձնառության ու պատրաստակամության մասին: Գնահատական կա՝ զբաղվածության վրա ազդեցությունն էական չի լինելու: Ճնշում կարող է լինել որոշակի չգրանցված աշխատողների կամ ստվերում աշխատելու մոտիվացիան կարող է մեծանալ, բայց դրա համար մենք ունենք ինստիտուտներ՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի: Այս խնդիրը նույնպես հասցեագրվելու է»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
