«Ալենը դիմել է հուսահատ վերջին քայլին». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարաններից համառորեն պահանջում է արդարադատություն, բայց սկզբում առաջին ատյանի դատարանը, հետո վերաքննիչը, Ալենի համար անսպասելի ու չգիտես ինչու, վճիռներ կայացրին Նաիրի Հոխիկյանի օգտին։ Հիմա Ալենը դիմել է հուսահատ վերջին քայլին՝ դիմել է վճռաբեկ դատարան՝ բողոքելով վերաքննիչի վճռի դեմ ու պահանջելով բեկանել այն, սկսել նոր դատաքննություն։ Իրականում արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի դատարաններում, շնորհիվ Փաստաբան Լուսինե Վիրաբյանի, անշեղորեն իրականացվում է այս գործով իմ շահերի արդյունավետ պաշտպանությունը, մինչդեռ Ալեն Սիմոնյանի շահերը պաշտպանող ընկերությունը միայն մասնագիտական ձախողումներ է արձանագրում։ Կարևոր է նաև արձանագրել, որ Ալենին պաշտպանող փաստաբանական ընկերությունը ուղիղ կապված է արդարադատության նախկին նախարար, Միշիկի եղբայր Գրիգոր Մինասյանի անվան հետ։ Հիշեցման կարգով ասեմ, որ 2023-ի հունիսին հայտարարել էի, թե Ալեն Սիմոնյանը պոռնոդերասան է՝ հաշվի առնելով համացանցում եղած ֆիլմերը, որտեղ նա մերկ վիճակում ռուս աղջկա հետ անկողնային 18+ տեսարաններում է խաղում։ Իրականում՝ շատ անտաղանդ։ Ալենը վիրավորվել է այդ խոսքից և համաձայն չէ իմ բնորոշման հետ, բայց ոնց հասկանում եմ, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններն իրենց վճիռներով մեծ հաշվով ավելի շուտ ինձ հետ են համաձայն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Ինչպե՞ս է հնարավոր հայրենաՏիրության մասին դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել հայրենիքից». Կարեն Հովհաննիսյան
1203:12«Մի տանջիր քեզ, անխուսափելի է». Վլադիմիր Մարտիրոսյան
3902:00«Բոլորն օգտագործվելու են, դրվելու են մի կողմ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4101:18«Պաշտոնանկություններից հետո մարդ ու կնիկ մասնակցում են Գեղարքունիքի փոխմարզպետի հարսանիքին». «Մակարյան Նյուզ» (տեսանյութ)
5701:12«Զանգվածային մատաղ էլ տեսանք». Էդգար Ղազարյան
6000:00Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիում
88Երեկ, 22:12