«Լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն». Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում մենք պարբերաբար ականատեսն ենք բռնկվող և մարող ներքաղաքական ճգնաժամերի որոնց արդյունքում գործադիր իշխանության ղեկավար կազմը ենթարկվել է կամ մասնակի կամ ամբողջական փոփոխությունների: Դա իհարկե, արևմտյան տիպի ժողովրդավարության քաղաքական համակարգերին բնորոշ իրողություն է և զարմանալի ոչինչ չկա: Նման վերադասավորումներից ոչ Մեծ Բրիտանիան է փլուզվում, ոչ էլ Ֆրանսիան և մյուսները ևս: Կան հստակ գործող գործադիր կառավարման մեխանիզմներ որոնց համար Ջորջը, Ջոզեֆը, Հանսը, թե Ջիմմին կլինի նախարար առանձնապես էական նշանակություն չունի: Բայց ահա նորանկախ Հայաստանում, որտեղ բավականին ոգևորությամբ փոշիացվեցին Խորհրդային Հայաստանի ոչ միայն արդյունաբերական կարողություններն ու հոգևոր մշակութային-կրթական արժեքները, այլև վարչա-տարածքային կուռ համակարգը և կառավարման մեխանիզմները, նման գործընթացները միշտ հանգեցրել են կորուստների բոլոր բնագավառներում: Պատճառները որո՞նք են: Առաջին խնդիրը կառավարությունների կազմման կուսակցական սկզբունքն է, երբ գործադիր իշխանությունը ձևավորվում է ոչ թե արհեստավարժ մասնագետ կադրերից, որոնք գիտեն ոլորտի բարեփոխման առջև եղած խնդիրները և կարող են մասնագիտական լուծումներ տալ, այլ ակտիվ կուսակցականներից, որոնց մեծ մասն անտեղյակ է ոլորտից: Երկրորդ խնդիրը պատասխանատվության և հաշվետվության բացակայությունն է, երբ ղեկավար պաշտոնյան կարող է շատ հանգիստ հրաժարական տալ, առանց պատասխանատվության իր բաժինը կրելու: Երրորդը վերահսկողություն իրականացնող մարմինների կուսակցական կողմնակալ աշխատաոճն է: Վերահսկող մարմինների ուռճացված համակարգ ունենք, դատախազություն, ՊՎԾ, Հաշվեքննիչ պալատ, ԲԴԽ և այլն, որոնք պարտավոր են ժամանակին արձագանքել, եթե նկատվում է կառավարման ձախողում: Սակայն, քանի որ նրանք ևս ձևավորվում են կուսակցական սկզբունքներով, գործում են անարդյունավետ: Այս իրողությունները նոր չեն, երեսուն տարվա պատմություն ունեն: Առայժմ լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն և նաև մարզպետներ, վերահսկողական ծառայությունների անկախության ապահովում: Քաղաքական կառավարող ուժի կողմից վարչապետի պաշտոնի և օրենսդիր իշխանության տնօրինումը միանգամայն բավարար է ներկա քաղաքական համակարգի պայմաններում: Առանց փորձի և մասնագիտական կարողությունների ի՞նչ պետական կառավարում, ամեն ինչ պարզ է և հասկանալի»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49