Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
291
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 11:00
![]() ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։ Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից։ |

«Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում». ՔԿ (տեսանյութ)
9116:24
«Բացահայտվել է Արծրուն Մարգարյանի սպանությունը». ՔԿ (տեսանյութ)
9914:00
Դատախազության հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» ընկերության վերաբերյալ
10911:54
13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
10910:24
7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել
11510:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
12110:00
