«Պապիկյանն ու Ասրյանը պետք է վաղուց պաշտոնանկ արված լինեին». Ոսկան Սարգսյան
98
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 16:54
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական զոհը կա բանակում, տագնապի, վշտի զանգը նորից ղողանջում է, սակայն չենք սթափվում։ Հայաստանի ամեն ոլորտում բարդակ է։ Բանակում առկա բարդակը, ոչ կանոնադրական հարաբերությունները, սպաների կողմից իրավիճակին չտիրապետելը, բարձիթողի վիճակը հանգեցնում է ոչ մարտական պայմաններում մահվան բազում դեպքերի, օջախներ են խավարում։ Ժամկետային զինծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկված, պատմության ուսուցիչ, պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանը, իր հայրենի Արցախը թշնամուն հանձնած, սովահարության միջոցով Ջերմուկի մոտակա դիրքերից ադրբեջանցիներին «քշած» գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը պետք է վաղուց պաշտոնանկ արված լինեին, սակայն զմռսվել են իրենց աթոռներին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Դիլիջանում դիլիջանցիների համար հող չկա». Ոսկան Սարգսյան
3214:24«Հայաստանում կաշառք ստանալը անպատժելի և խրախուսելի արարք է»․ Արթուր Չախոյան
4814:12«Զավեշտալի իրադարձություն առաջնագծում». Նաիրի Հոխիկյան
8513:06«Սափրվել է, որ վերջապես հիշեք, թե ով է եկել իշխանության». Ռուբեն Մխիթարյան
12010:48Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14108:36«Երկրի անվտանգությունը պահող տղերքից ավելի լավ տղերք են քաղաքում հայտնվել». Սուրեն Արեենց
27102:06