Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ է, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում»․ Արթուր Խաչատրյան

66
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 11:24
«Մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ է, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում»․ Արթուր Խաչատրյան

«Լավ է, որ ՆԳՆ աշխատակիցների առողջական հարցերը ուշադրության կենտրոնում են։ Վատ է, որ թմրանյութեր օգտագործող ոստիկաններ կան, վատ է, որ փորով ոստիկաններ կան։ Բայց ուզում եմ խոսել հոգևոր առողջության ստուգման անհրաժեշտության մասին»,- ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Խոսքս հատկապես վերաբերվում է սև և կարմիր բերետներին։ Չեք կարծո՞ւմ, որ ծառայության ացնելուց առաջ և ընթացքում պարբերաբար, որպես պարտադիր նախապայման, նրանք պետք է տեստավորվեն բռնության, ագրեսիվության հակվածության համար»,- ասաց Խաչատրչյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառելու համար առ այսօր ոչ մի դատված բերետավոր չկա։
«Համաձայն եմ, որ մենք ունենք համակարգեր, որտեղ ոստիկանության ծառայողները պետք է անցեն որոշակի ստուգումներ, նաև՝ հոգեկան»,- նշեց Քոչարյանը՝ մատնանշելով ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու հատկապես Գվարդիայի ստեղծումը։
Արթուր Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ կարմիրբերետավորների շարքերում ներգրավվում են սադիստական հակումներ ունեցող անձանց, իսկ ի՞նչ է արվում կանխելու նմանների մուտքը համակարգ․ «Մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ ա, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում գլխին կիջնի»։
«Ուժային կառույցներին նման որակումներ տալով՝ լավ բանի չենք հասնում»,- արձագանքեց Քոչարյանը։

«Մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ է, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում»․ Արթուր Խաչատրյան