«Հայաստանում շահամոլ սուտը իշխում է բոլոր ոլորտներում». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում շահամոլ սուտը իշխում է բոլոր ոլորտներում։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՔՊ կուսակցությունը խոստանում էր Արցախի հարցը լուծել «Փրկություն՝ անջատման միջոցով», Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայով, ընդդիմությունը խոստանում էր հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, երեքուկես տարի անց ՔՊ-ն հայտարարում է՝ Արցախը Ադրբեջան է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում անմեղ հարցեր է տալիս «մեծարգոներին»։ Հայաստանի փուչ, բովանդակությունից զուրկ հեռուստասերիալներում նկարահանված նորաթուխ դերասաններին աստղ են կոչում։ Երևանի խանութներում վաճառվող մանդարինի վրա գրված է՝ ակցիա, 550 դրամ։ Նույն այդ մանդարինը Նոյեմբերյանի, Իջևանի խանութներում վաճառվում է 200-250 դրամով։ Քանի դեռ շահամոլ սուտն է իշխում Հայաստանում, շարունակ հպարտանալու ենք մեր պարտություններով՝ հայկական ֆուտբոլից մինչև Ադրբեջանի դեմ համակարտություն»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
