Կուրախովոյում իրավիճակը ճգնաժամային է
![]() Ռուսական զորքերը մոտենում են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքի մատույցներին, իրավիճակը շարունակում է վատթարանալ, գրում է ուկրաինական DeepState վերլուծական պորտալը։ Ըստ վերլուծաբանների՝ ռուսական ստորաբաժանումները հյուսիսից, հարավից և արևելքից գրոհում են ուկրաինական ուժերի դիրքերը՝ փորձելով շրջապատել քաղաքը և վերահսկողության տակ վերցնել Զապորոժիե-Դոնեցկ H-15 մայրուղին։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Կուրախովոյից հարավ գտնվող Անտոնովկա-Կատերինովկա-Ելիզավետովկա բնակավայրերի տարածքում, որտեղ հակառակորդը փորձում է ճեղքել և դիրքեր գրավել, նշում է DeepState-ը։ Երկուշաբթի ուկրաինական և ռուսական թելեգրամ-ալիքները հայտնել են Կուրախովսկի ջրամբարի Տերնովսկայա ամբարտակի պայթյունի մասին։ Տեղեկությունները հակասական են, ոմանք պնդում են, որ ամբարտակը պայթեցրել են ուկրաինական զինված ուժերը՝ ռուսական հարձակումը դանդաղեցնելու համար, իսկ մյուսները պնդում են, որ այն փլուզվել է ռուսական գնդակոծության հետևանքով։ Աղբյուրները հայտնում են Վոլչյա գետի ջրի մակարդակի բարձրացման մասին։ Պատվարի քանդումը հաստատող լուսանկարներ կամ տեսանյութեր դեռ չկան։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
