Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
![]() ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։ «Նախագծով առաջարկվում է միանվագ արձակուրդային լրացուցիչ վճարները աշխատողներին վճարել մեկ անգամ՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում, քանի որ մեկ անգամից ավելի վճարելու դեպքում բեռ է առաջանում պետության վրա։ Եվ առաջարկում ենք, որ եթե միանվագ արձակուրդային վճարը և հիմնական արձակուրդային վճարը վճարվել է արձակուրդի իրավունք ձեռք բերելուց առաջ, ապա այդ տարվա ընթացքում աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է հետ գանձել այդ գումարները, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով, սակայն դեպքեր ունենք, որ մեծ գումարների հետ ենք գործ ունեցել և չենք կարողացել հետ գանձել։ Մյուս փոփոխությունը վերաբերում է 4 մարմիններում՝ Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովում, նախագահի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձի հաշվարկին․ գործող օրենսդրությամբ այդ աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և աշխատողների թվաքանակի արտադրյալով, կառավարությունն առաջարկում է այս չորս մարմիններում ոչ թե ֆոնդերով զսպենք, այլ դրույքաչափերի սահմանաչափով»,- նշել է նա |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
