Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
![]() Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։ ԱԳՆ հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Սթեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»,- նշել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ Նոյեմբերի 7-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանն այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում, և շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
