Հայաստանում նախատեսվում է ֆիզիկական անձանց արգելել սնդիկի ներմուծումը և արտահանումը
Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։ Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։ Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։ |
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00