«Կապիտալ ծախսերի շուրջ 56%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»․ Վահե Հովհաննիսյան
![]() «Պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2025 թվականին կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, դրանք ավելի քան 5.4%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը և կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարն ընդգծեց, որ կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ «Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերն ամբողջ պետբյուջեի ամենաէական մասն են կազմում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
