Մոսկվան Լիբանանից տարհանել է իր քաղաքացիներին
![]() ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը, որը ռուսաստանցիներին տարհանել է Լիբանանից, վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Օդանավում 100 ռուսաստանցի կա, այդ թվում՝ 56 երեխա, ովքեր ցանկանում էին լքել հակամարտության գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինքնաթիռն օդ է բարձրացել Բեյրութից, տարհանման պատճառն Իսրայելի և արմատական «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը: Սա երկրորդ թռիչքն է, որով ռուսներ են տեղափոխվել Լիբանանից։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև մարդասիրական օգնություն է հասցնում Լիբանան: Ընդհանուր առմամբ, Լիբանանում կա ավելի քան 3 հազար ՌԴ քաղաքացի։ Դեսպանատան տվյալներով՝ մարտերի ընթացքում նրանց թվում զոհեր և վիրավորներ չկան։ Դիվանագետները ռուսներին կոչ են արել զգոն լինել անվտանգության հարցերում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
