««Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է»․ Գևորգ Պապոյան
![]() ««Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ինքը Հայաստանի, Հայաստանի հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է, տրանսպորտային նոր ուղի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ երկաթգծով բեռնափոխադրումների վերականգնմանը: «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին։ Մենք աշխարհին ասում են՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ և հակառակը բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կօգտագործեք։ Ընդ որում՝ հատկապես այն կոնտեքստում, երբ նախկինում գործող ուղղություններն այժմ փակ են։ Հաղորդակցությունների վրա ազդում են Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտները, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է նոր էջ սկսել իր հարևանների հետ՝ բաց սահմաններով, քանի որ փակ սահմանները Հայաստանը տնտեսապես չեզոքացնելու նպատակ են ունեցել։ «Դա հաջողվել է, քանի որ մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին, եթե բաց սահմաններ լինեին, մեր տնտեսությունն էլ երկու անգամ ուժեղ կլիներ»,- ասաց նա: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
