«Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարվա սխալների հետևանք են»․ Տիգրան Ավինյան
![]() ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, անդրադարձավ մայրաքաղաքի մի շարք փողոցների փոսերի խնդրին․ «Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարի արված սխալների հետևանք են նաև, քանի որ նախորդ տարի բավարար չափով ճաքալցման աշխատանքներ չենք իրականացրել։ Այս տարի բոլոր փողոցներում ամբողջ ծավալով ճաքալցում, փոսալցում իրականացրել ենք։ Կանխատեսում ենք, որ հաջորդ տարի փոսերի հետ կապված նման ծավալի խնդիր չենք ունենալու»,- ասաց Ավինյանը՝ որպես պատճառ նշելով նաև եղանակային պայմանները․ «Այս տարի էականորեն ուրիշ են եղել նաև եղանակային պայմանները, դրանից ելնելով ճանապարհների ընդհանուր վիճակը նույնպես վատթարացել էր»,- ասաց նա՝ նշելով, որ Երևան քաղաքի ճանապարհներով միայն երևանցիները չեն երթևեկում, այն տարանցիկ քաղաք է, որտեղով բեռնափոխադրումներ են իրականացվում։ Քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների համար, Ավինյանի խոսքով, քաղաքապետարանին գումար չի հատկացվել․ «Այս տարի օրինակ միջպետական ճանապարհների համար բյուջեում ունենք 0 դրամ, դրա համար պետք է մտածենք մեր սեփական եկամուտներից ինչպես լուծենք միջպետական ճանապարհների հարցը»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
