«ՊԵԿ-ը կաշկանդվածություն չունի՞ նմանատիպ ընթրիքների մասնակիցների նկատմամբ»․ լրագրողը՝ Ռուստամ Բադասյանին
![]() «Երբ այսօրվա իշխանությունն ընդդիմադիր էր, ասում էր՝ ստվերային պայմանավորվածություն կա բիզնեսմենների հետ, ճամպրուկներով գումարներ են տարվում Բաղրամյան 26, հիմա էլ ընթրիքների միջոցով է գումար հավաքագրվում, դա նույն սխեման չէ՞ և նմանատիպ ընթրիքների մասնակից բիզնեսմենների նկատմամբ ՊԵԿ-ը կաշկանդվածություն չունի՞»,- լրագրողի հարցն ուղղված էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ով ի պատասխան ասաց․ «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե բիզնեսմեններն ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում։ Կառավարությունը և ՊԵԿ-ն իր գործունեությամբ ցույց են տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է։ Իսկ այդ միջոցառումները համեմատել նախկին իրականության հետ, բացարձակ անտեղի է, քանի որ, եթե միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է, կարծում եմ՝ շատ լավ գաղափար է, խնդիր չեմ տեսնում և իհարկե կաշկանդված չենք»,- նշեց Բադասյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
