«ՀՀ-ում առկա են հարկային տեռորի դրսևորումներ, դրանք գնալով ավելի ցայտուն են դառնալու»․ Թադևոս Ավետիսյան
«ՀՀ-ում առկա են հարկային տեռորի դրսևորումներ, դրանք գնալով ավելի ցայտուն են դառնալու։ Շատ հաճախ հարկային պլանավորումը կամ հաջորդ տարվա բյուջեի հարկային եկամուտների պլանավորումը մոտավորապես ոտքի վրա է լինում՝ առանց խորքային ուսումնասիրությունների»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն են ծրագրվածից պակաս հավաքագրվել 2024 թվականի հարկային եկամուտները՝ անցնող 10 ամիսների ընթացքում։ «Այսօր արդեն իսկ տեսնում ենք, որ դուք էապես թերակատարում եք ունեցել և ձեր թերակատարման հետևանքով պետական բյուջեի մի շարք ծրագրեր ևս թերակատարվել են՝ չկա փող, չկա ծախս սկզբունքով»,- ասաց Ավետիսյանը։ Ի պատասխան՝ Բադասյանը նշեց․ «ՀՀ-ում հարկային տեռոր չկա, հակառակը մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե որքան պակաս է հավաքագրվել նախնական ծրագրված ցուցանիշներից, ապա լավ գիտեք, որ տարվա ընթացքում այդ ցուցանիշները փոխվում են՝ կախված տնտեսության ցուցանիշներից։ Կառավարությունը միշտ փորձում է ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ արդյունքներ կանխատեսել, այսինքն նշաձողը բարձր է դրվում, որպեսզի բոլորս ձգտենք հասնել դրան, բայց օրինակ այս տարի շատ լավի փոխարեն լավ արդյունքներ ենք արձանագրել։ Մենք պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11%-ով, սակայն այն նոր կանխատեսմամբ կաճի 7%-ով, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հետևաբար արդեն ակտուալ չէ նախապես ծրագրված թիվը։ Տարին ավարտելուց հետո նոր հնարավոր կլինի ամփոփել արդյունքնեը»,- հավելեց Բադասյանը։ |
«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան». Օվերչուկ
138Երեկ, 16:13«Թել-Սելը պետք է վերահսկվի ֆինանսների նախարարության կողմից»․ Հրայր Կամենդատյան
100Երեկ, 15:12Մասնագետները պարզաբանում են, թե ինչու սուրճը կարող է թանկ հաճույք դառնալ
22728.01.2025, 18:42«ԵՄ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին»․ Պեսկով
27928.01.2025, 14:37Չինաստանի DeepSeek-ը մարտահրավեր է նետում ԱՄՆ տեխնոլոգիական առաջատարությանը․ #Bloomberg
40428.01.2025, 11:14«Բենզին իրացնող խոշոր ընկերությունների նկատմամբ ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
11427.01.2025, 16:30