Վրաստանը հրաժարվել է չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանուն եվրոինտեգրման
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հետ չի կանչի «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը՝ եվրոինտեգրումը վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, հայտնում է «Առաջին ալիք»-ը։ «Ոչ, դուք չեք ուրախանա, մենք այն հետ չենք վերցնի»,- ասել է նա՝ պատասխանելով օրենքը հետ կանչելու հնարավորության մասին լրագրողների հարցերին։ Նրա խոսքով, եթե այս օրենքը չլիներ, «այժմ տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում»։ «Թե ձեր ինչին էր պետք այդ օրենքը, հիմա կասեմ: Առաջին հերթին՝ ճիշտն այն է, որ դա վրացական օրենք է, ոչ թե ռուսական, ինչպես դուք եք դա անվանում: Երկրորդ՝ հանգիստ թողնենք ռուսական-վրացականը: Նրանք ամեն ազգային ու վրացական անվանում են ռուսական: Եվրոպայում արդեն շատ քաղաքական գործիչներ են այդպես վարվում, երբ ինչ-որ ավանդական, պահպանողական բան են տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս օրենքը և քարոզչության արգելքը լեգիտիմացվել են վրաց ժողովրդի մեծամասնության կողմից։ Քաղաքական գործիչը դրանից հետո անցկացված բողոքի ակցիան «կեղծ» է անվանել: |
Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ սոցցանցերում նրա օգտահաշիվներն արգելափակելու համար․ #WSJ
15403:20«Տուզիկի պես փղի վրա հաչում եք՝ մտածելով, թե փղի կնճիթին է դա». Ալեն Սիմոնյան
8202:18Նիկոլ Փաշինյանը դեպի Վաշինգթոն ուղևորությունից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
8602:12Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց (տեսանյութ)
8302:00«Փորձում եք մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը». Արգիշտի Կիվիրյան
9501:12«Այս օրինակով Նիկոլն ասում է, որ կկալանավորեն նրանց, ովքեր դեմ կլինեն Հայաստանում ադրբեջանցիների հետ «համակեցությանը»». Սևակ Հակոբյան
8601:00