«Ընդդիմությունը գյուղեգյուղ ընկած պետք է ի ցույց դներ իշխանության ցոփ ու շվայտ կյանքը»․ Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ կամ արդեն ճիշտ կլինի ասել՝ սթեյք առ սթեյք, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, լեքսուսներն ու հերմեսները: Նրանց ի ցույց դներ, որ իշխանության համար իրենք շատ վաղուց ոչ միայն հպարտ չեն, այլ նաև հաջողակ էլ չեն, ուղղակի տուգանքի ու խաբելու մատերիալ են: Հաջողակ չեն, քանի որ չունեն 1 մլն. դրամ, որ համարվեն հաջողակ ու մասնակցեն այդ բարձրաշխարհիկ ընթրիքներին ու իմանան ինչ համ ունի կոբե բիֆն ու թագավորական կարմիր ծովախեցգետինը, մոտիկից տեսնեն ինչ բան է վերջին դասի լեքսուս մեքենան ու հերմես պայուսակը: Եթե, իհարկե, իրենք էլ համաձայն չեն, որ հաջողակ լինելու չափանիշը հենց քեշ փողն է, ուտելիքը, գուչչի պայուսակն ու առնվազն 1 մլն. դրամը: Աղբյուրը` Սամվել Ֆարմանյան |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18