«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ»․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ում իրար քննադատելու մասին
297
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 15:12
![]() Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել ՔՊ-ի երեկվա նիստին, որտեղ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «իրար անողոք քննադատել են»: Ավանեսյանը նշեց, որ կուսակցության շրջանակներում չափազանց կարևոր պրակտիկա է միմյանց բաց քննադատելը: «Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ։ Դա, կարծում եմ, առողջ մթնոլորտ է»,- ասաց նախարարը։ Հարցին՝ եթե երեկվա նիստին ներկա լիներ, ի՞նչ կասեր իր աշխատանքի վերաբերյալ՝ Ավանեսյանը պատասխանեց. «Գիտեք, շատ հարցերում փորձում ես համապարփակ մոտենալ, փորձում ես ոչ թե հատվածային փոփոխություն բերել, այլ շատ ավելի բարդ կոմբինացիաներով աշխատել, որպեսզի արդյունքը լավ լինի, երբեմն բաներ կան, որ ուշանում են, ինչը, կարծում եմ, այդքան էլ լավ չէ»: |

«Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքներից». ԱՆ
16629.04.2026, 17:36
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14429.04.2026, 11:42
«Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ սա անհարմարություն է ստեղծել տավուշցիների համար»․ Գառնիկ Դանիելյան
13728.04.2026, 16:42
Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը սրվում է
38927.04.2026, 23:57
Չիչխանի միացությունները կարող են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
38927.04.2026, 23:41
«Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
12327.04.2026, 11:12
