«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը չմասնակցի Ադրբեջանի մաքրագործման գործին»․ Ասպրամ Կրպեյան
«Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային արժեքներ դավանող, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործում»,- Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Մենք պահանջում ենք, որ իրապես կլիմայական արդարության հետ անքակտելի կապով կապված մարդու իրավունքների պաշտպանը լինի հիմքը, հենքը և առանցքը COP29-ի։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի։ Պահանջում ենք, որ մեր պահանջներն իրագործվեն։ Մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու ազատություն և իրավունք բացարձակ արժեք ունի։ Հանուն կլիմայական արդարության, հանուն համամարդկային արժեքների մենք դատապարտում ենք COP29-ի անցկացումը Ադրբեջանում»,-նշեց Կրպեյանը։ Ակցիայի մասնակիցները ՄԱԿ—ի Հայաստանյան գրասենյակից շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ։ |
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00