«Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը ձախողելու խնդիր ունենք»․ Սերգեյ Բագրատյան
![]() ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը։ «Մենք, որպես քաղաքական թիմ, պարտավորություններ ունենք և ծրագրել ենք, որ համապարփակ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը պետք է մինչև 2027թ․ ներդրված լինի։ 2023-ին, 2024-ին ասացինք, որ կներդրվի, հիմա արդեն 2025-ն է, և չենք անում այդ ուղղությամբ քայլեր»,- այս մասին նշեց ՔՊ պատգամավոր Սերգեյ բագրատյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Մենք խնդիր կունենանք ձախողելու այդ ծրագիրը և մեր քաղաքացիների նկատմամբ մեր պատասխանատվության խնդիր կառաջանա։ Կարծում եմ պետք է գոնե առաջին փուլ նախատեսել 2025թ․, գոնե 50 տոկոսով կարողանանք այդ ապահովագրությունը ծածկել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Կառավարությունը հետամուտ է լինում իր ծրագրին, և մեր վարկանիշըի առումով խնդիր չունենանք»,- հավելեց պատգամավորը։ «Իհարկե լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ, բայց գիտեք՝ բյուջեի փաստաթուղթը բարդ պրոցես է, որտեղ հաշվի են առնվում հազարավոր հանգամանքներ․․․, վերջում ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք բալանսավորված․․․ Երբ որ այդ բալանսը փոխվի, դա էլ կփոխվի։ Եվ երբ որ Կառավարությունը զգա, որ եկել է ժամանակը դա անելու, դա տեղի կունենա»- նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով՝ արդեն իսկ բարձր՝ 5,5 տոկոսի դեֆիցիտի մակարդակ է պլանավորվել։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
