«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ․ կառուցողական մոտեցում չէ»․ Արարատ Միրզոյան
«Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Երկխոսությունը, նախևառաջ, այն մասին է, որ երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմաններն, ունենան տրանսպորտային ու այլ հաղորդակցություններ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ․ «Պայմանավորվել ենք սկզբում մասնակի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված, Անիի կամրջի հետ կապված և այլն, ուզում եմ ասել՝ այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն»,- նշեց նա՝ նշելով, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում։ |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06