«ԲԿ-ներին հորդորել ենք՝ նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնեն քաղաքացիներին»․ Ռոմանոս Պետրոսյան
![]() «Վարչապետի հանձնարարությամբ վերահսկողություն ենք սկսել մի շարք պետական բժշկական հաստատություններում՝ պայմանավորված մի երևույթի բացահայտմամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով, թե ինչ երևույթի մասին է խոսքը․ «Երբ բուժառուները 100% պետական պատվերով իրենց ծառայությունից օգտվում են, որի պարագայում տվյալ ԲԿ-ները փոխհատուցվում են պետբյուջեից ամբողջովին, սակայն, այսպես ասած՝ նվիրաբերության պայմանագրերով լրացուցիչ գումարներ են գանձվում։ ՊԵԿ-ի տեսակետից խնդիր չկա, քանի որ այդ ամեն ինչը փաստաթղթավորված է։ Սակայն խնդիրն այլ է, եթե պետական բյուջեն բուժառուի ծառայության ամբողջ փոխհատուցումն իրականացնում է արդեն, մենք գտնում են, որ տվյալ ԲԿ-ն նվիրաբերություն ակնկալելու թե՛ իրավական, թե՛ բարոյական հիմք չունի։ ԲԿ-ներից երկուսին արդեն հորդորել ենք նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնել քաղաքացիներին»,- ասաց Պետրոսյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
