«Փաշինյանին հարկավոր է, որ իշխող թիմն իր դեմ չհամախմբվի»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որպես արդարադատության նախարարի թեկնածու Սրբուհի Գալյանի տեղը նախկինում չգիտե՞ր, ինչո՞ւ էին մեյդան ընկել Արփինե Դավոյանը, Արմեն խաչատրյանը, փաստաբան Սիրունյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսները։ Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ իր թիմակից «քայլող ուսապարկերը» խայտառակվեն, ինչն էլ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է, որ իշխող թիմը իր դեմ չհամախմբվի, պառակտված լինի, բոլորը բոլորի հետ անհաշտ լինեն, ինքն էլ ճապոնական կայսրի նման բոլորին վերևից նայի, իրենց տեղը դնի։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ պատերազմում պարտության, կապիտուլյացիայի, Ադրբեջանին շարունակվող զիջումները միայն իր վրա մնան, ուստի նրա հրահանգով ադրբեջանամետ, ըստ էության՝ հակապետական ելույթներ են ունենում Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Գագիկ Մելքոնյանը։ Եթե հերթական կամ արտահերթ ընտրություններով ՔՊ-ն վերարտադրվի, Նիկոլ Փաշինյանը շարունակվող պարտությունների համար մեղավոր է կարգելու Հայաստանի ժողովրդին՝ 3 միլիոն վարչապետերին՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06