«Տիրոջ ու ավանակի պատմությունը չլինի, էլի, պետական ապարատում գումար խնայեք, վնասներ բերի». Սերգեյ Բագրատյան
![]() «Հաշվի առնելով մեր ֆիսկալ շրջանակի սահմանափակումները՝ ընդհանուր մոտեցում ենք ցուցաբերել պետական ապարատն օպտիմիզացնելու և ծախսերը կրճատելու ուղղությամբ և միասնական մոտեցում ենք ցուցաբերել բոլոր պետական մարմիններին»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի նախածի քննարկման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե ինչով է պայմանավորված այն, որ 2025թ. ԱԺ-ն 191 միլիոն դրամով պակաս է ֆինանսավորվելու: «Արդյոք դա՞ է ճիշտ ճանապարհը... Հայտնի պատմության պես չլինի, էլի, որ տերը ավանակին առաջին օրը չի կերակրում, երկրորդ օրը չի կերակրում, մտածում է՝ փաստորեն անվճար կարող է ապրել, սրան կերակրելու իմաստը ո՞րն է, երրորդ օրն ավանակը սատկում է: Այսինքն՝ կառավարման համակարգում չկիրառենք մեթոդներ, որոնք վնասներ կբերեն»,- արձագանքեց պատգամավորը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
