«Հարցս մի ընկալեք, թե ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին»․ Սոնա Ղազարյան
![]() ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը մտահոգություն հայտնեց, թե «աշխատավարձերի մասով հիերարխիան խախտված է»։ Պատգամավորը հարցը բարձրացրեց՝ Ֆինանսների նախարարի կողմից իրավապահ համակարգին հատկացվող միջոցների հրապարակումից հետո․ «Իհարկե իրավապահ համակարգի աշխատանքն արդյունավետ է և կարծում եմ տրամաբանական է, որ բարձր են վարձատրվում՝ հաշվի առնելով մեր կողմից հանրահռչակված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում աշխատավարձի պարբերական աճը, մենք օրենքով էլ ենք բարձրացրել։ Բայց իմ հարցն ընդհանուր աշխատավարձերի տրամաբանության հիերարխիայի մասով է, որովհետև խորհրդարանական երկրում այս հիերարխիան խզված է։ Հարցը մի ընկալեք, թե ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձի բարձրացում կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների աշխատավարձերի իջեցում, պարզապես փիլիսոփայությունը էս աշխատավարձերի՝ խորհրդարանական երկրում փոքր ինչ խախտված է»,- ասաց Ղազարյանը: Ի պատասխան՝ նախարար նշեց․ «Քանի որ Ֆինանսների նախարարությունն այս մասով քաղաքականություն իրականացնող մարմին չի, ես էլ դրա մասնագետը չեմ, իմ դիտարկումները կլինեն զուտ սիրողական մակարդակի, ինչից կխուսափեմ։ Բնական է՝ տեսնում եք մի տեղ բարձր է, մի տեղ ցածր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
