1 բնակելի տուն, 1 բնակարան, 4 հողամաս, 11 մլն դրամ եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել փոխմարզպետներից Նարեկ Ղուշչյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ծնված և 15 տարի վարկային ոլորտում աշխատող Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։ Փոխմարզպետը հաշվետու տարում ձեռք է բերել ևս մեկ գույք՝ հողամաս։ Հետաքրքիրն այն է, որ գործարքի 2-րդ կողմ որպես փոխմարզպետը հենց ինքն իրեն է նշել։ Մարզպետի տեղակալ Ղուշչյանը հայտարարագրել է 2012 թվականին ձեռք բերված Audi մակնիշի մեքենա։ Նարեկ Ղուշչյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 270 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ։ Փոխմարզպետ Ղուշչյանի տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 741 հազար դրամ, որից 2 մլն դրամը ՀՀ Տավուշի մարզի պետական կառավարչական հիմնարկից է, իսկ 9 մլն 735 հազար դրամը՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից. 2 դեպքում էլ այն աշխատանքի վարձատրություն է եղել։ Համաձայն Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրի՝ 2023 թվականին նա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Հավելենք, որ մամուլում Նարեկ Ղուշչյանի վերաբերյալ շատ քիչ անդրադարձ կա։ Ղուշչյանը թերևս ամենաքիչ աչքի ընկնող փոխմարզպետներից է, նա հազվադեպ է հանդիպումներ ունենում և հիմնականում գտնվում է մարզպետ Ղալումյանի ստվերում: Հիշեցնենք՝ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը նոր էր շրջանառվում՝ կապված երիտասարդին վրաերթի ենթարկելու դեպքի հետ: Հոկտեմբերի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
