«ՀՀ պարտքը 12 մլրդ է, նախատեսում են ավելացնել մոտ 1 մլրդ-ով»․ Արթուր Խաչատրյան
![]() «Փաշինյանի բյուջետային ուղերձը դպրոցի տարրական դասարանների բալիկների համար դասախոսություն էր, աղճատումների կույտ»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Անդրադառնալով ՀՀ պարտքին՝ պատգամավորը նշեց․ «Տնտեսական աճի թվերը, որոնք իշխանությունները նկարում են, որևէ առնչություն չունեն Հայաստանի և իրենց հետ։ Բացառապես պայմանավորված են ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաներով։ Օրինակ՝ Հայաստանը Ռուսաստանից գնում է ոսկի, ապա վերաարտահանում է ԱՄԷ, դա տնտեսության, ՀՀ բնակչի բարեկեցության վրա որևէ ազդեցություն չի ունենում։ Մեր տնտեսությունը չի աշխատում, բայց քանի որ մոտենում ենք ընտրությունների, իշխանությունը պետք է ամբոխահաճո ծախսեր կատարի և այդ ծախսերն անելու միակ տարբերակը պարտքն է։ Դրա համար մեր պարտքն աստղաբաշխական չափերի է հասել, հիմա 12 մլրդ է, նախատեսում են ավելացնել 1 մլրդ-ի չափով»,- ասաց Խաչատրյանը և որպես զսպման միջոց մատնանշեց իշխանափոխությունը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
