Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան

95
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 23:42
«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրիր Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ պայքարելու․․․։
Նախ հարց՝ «մենք» ասելով՝ Սասունը ո՞ւմ նկատի ունի՝ Հայաստա՞նը, թե՞ ԵԿՄ-ն։
Մի բան է, եթե ԵԿՄ-ն, այլ բան է, եթե Հայաստանը։ Երկու դեպքում էլ այդ կառույցի անդամները մտածելու բան ունեն։
Եթե այդպես է մտածում մի կառույցի ղեկավար, որը ստեղծվել է հենց Ադրբեջանի դեմ պայքարելու համար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ կառույցի հետագա գոյությունը։ Կարծում եմ՝ ԵԿՄ-ի հետագա գոյության 2 տարբերակ կա․
1․ ԵԿՄ անդամները հավաքվում ու պաշտոնազրկում են Սասուն Միքայելյանին։
2․ Իսկ եթե ԵԿՄ-ի անդամները այդքան ուժ ու համարձակություն չունեն Սասունին հեռացնելու, ապա ԵԿՄ-ն լուծարվում է։
Գոյության իմաստ չունի մի կառույց, որը ստեղծվել է Ադրբեջանին դիմակայելու համար, բայց կարծում է, որ մենք դրա հնարավորությունը չունենք։
Այդպիսի կառույցը, որին վստահված են Հայաստանի մի քանի առաջնագծեր, նույն տրամաբանությամբ վաղը թշնամուն կհանձնի իր դիրքերը։ Դա վտանգավոր երևույթ է, որի դեմը պիտի առնեն այն երկրապահները, որոնք դեռևս հավատարիմ են իրենց իրական սկզբունքներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան