Իսրայելը ոչնչացրել է Իրանի հրթիռների արտադրության առանցքային բաղադրիչները
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի հարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են բալիստիկ հրթիռների ծրագրի կարևորագույն սարքավորումները, Axios-ին հայտնել են իսրայելական երեք աղբյուրներ: Ըստ նրանց՝ Իսրայելի պաշտպանության ուժերը խոցել են 12 «մոլորակային խառնիչներ», որոնք օգտագործվում են հեռահար բալիստիկ հրթիռների կոշտ վառելիք արտադրելու համար, որոնք կազմում են Իրանի զինանոցի մեծ մասը։ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հարձակումը զգալիորեն կթուլացնի Թեհրանի արտադրական կարողությունները նման հրթիռների ստեղծման ոլորտում։ Իսրայելից մեկ այլ իրազեկ աղբյուր բացատրել է, որ խառնիչները բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են, որոնք Իրանը չի կարող ինքնուրույն արտադրել և ստիպված է գնել Չինաստանից։ Դրանց վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ տարի։ Իրանը դեռևս ունի բալիստիկ հրթիռների զգալի պաշարներ, սակայն նոր զենք արտադրելու Թեհրանի անկարողությունը կսահմանափակի «Հեզբոլլահի» պաշարները համալրելու՝ նրա հնարավորությունը, ասել է աղբյուրի զրուցակիցը։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ հարձակումը խոցել է չորս S-300 զենիթային մարտկոցներ, որոնք տեղակայված են Թեհրանը պաշտպանող ռազմավարական վայրերում: Հարվածը հասցվել է Սիրիայի և Իրաքի օդային տարածքներից։ Axios-ի աղբյուրները նշում են, որ իսրայելական օդուժը «խորհրդանշական» հարված է հասցրել Պարչին քաղաքի տեղանքին, որը նախկինում օգտագործվել է միջուկային զենքի հետազոտման և մշակման համար։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ իսրայելական հարվածն ուղղված է եղել բացառապես Իրանի ռազմական օբյեկտներին, և որ ինքը հույս ունի, որ դա կլինի երկու երկրների միջև հարձակումների փոխանակման ավարտը։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հարձակումը հարվածել է զինամթերքի արտադրության օբյեկտներին, «երկիր-օդ» հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնք կարող էին խանգարել օդային գործողությանը: «Իրանը երկու անգամ հարձակվեց Իսրայելի վրա, այդ թվում՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին, և վճարեց դրա համար: Մենք կենտրոնացած ենք Գազայի հատվածում և Լիբանանում մեր ռազմական նպատակների վրա: Իրանն է, որը շարունակում է ձգտել ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին: Նա զգուշացրել է, որ բանակը գտնվում է «առավելագույն պատրաստվածության վիճակում» և անհրաժեշտության դեպքում կշարունակի հարվածներ հասցնել Իրանի թիրախներին։ Ըստ Walla-ի, Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման ժամանակ տեղակայել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35 աննկատ կործանիչներ: Իրանը և Իրաքը ստիպված են եղել փակել իրենց օդային տարածքը: Միաժամանակ, Սիրիայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Իսրայելին երկրում տեղակայված ռազմական օբյեկտներին հարվածելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ հրթիռակոծությունը եղել է Լիբանանից և Գոլանի բարձունքներից։ Հարձակման հետևանքների մասին չի հաղորդվում։ Ըստ The Jerusalem Post-ի՝ գործողությունն սկսվել է Սիրիայում ռադարներին նախնական հարվածներով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը «կուրացնելու» համար: Դրան հաջորդել է Թեհրանի և Քարաջի հրետակոծությունը։ Թիրախները եղել են «իրանական պաշտպանական արդյունաբերության հիմնական ռազմական օբյեկտները», ներառյալ հրթիռային գործարանները, անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության օբյեկտները և բալիստիկ հրթիռների արձակման բազաները, պնդում է «12-րդ ալիք»-ը: Իրանը հայտնել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգներում ռազմական կենտրոնների «մասնակի» ոչնչացման մասին։ Զոհվել է 4 զինծառայող. այնուամենայնիվ, իսրայելական հարձակումը չի ազդել միջուկային և նավթային օբյեկտների վրա, նշել են NBC News-ի և CBS-ի աղբյուրները։ Tasnim գործակալության զրուցակիցն ասել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել հարվածին, և «կասկած չկա, որ Իսրայելը կստանա համաչափ պատասխան ցանկացած գործողության»։ Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան շուրջ 200 հրթիռներով լայնածավալ հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1 պաղեստինցի և վիրավորվել 2 իսրայելցի։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ արկերի մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից, և մեկ հրթիռ խոցել է Թել Ավիվի հյուսիսում գտնվող շենքը։ Թեհրանը հարձակումն անվանել է պատասխան սեպտեմբերի 27-ին Բեյրութին իսրայելական հարվածի ժամանակ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին: |
«Ծանր է այն ազգերի վիճակը, ովքեր ստեղծում են ամենազոր հերոսների կերպարներ». Արգիշտի Կիվիրյան
3701:06«Հայաստան պետության գոյության համար միայն մեկ տեսական և գործնական հնարավորություն կա». Արա Պողոսյան
4900:48Արագածոտնի Կոտայքի մարզերում ձյուն է տեղում
4800:36Տևական ժամանակով ջուր չի լինի
5900:30«Սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ Սիրիայից կվտարեն». Այաթոլլահ Խամենեի
5800:24«Տվեց անցավ». Արմեն Դուլյան
65Երեկ, 23:30