Վլադիմիր Պուտինը ներգաղթյալների ձևական ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենք է ստորագրել
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրացիների հետ ձևական ամուսնությունները զսպելուն ուղղված օրենք է ստորագրել: Այժմ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է ամուսնացած լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ առնվազն երեք տարի: Պարզեցված կարգով կացության թույլտվություն ստանալու իրավունք է տրվում է օտարերկրյա քաղաքացուն, ով երեխա ունի, ամուսնացած է ՌԴ քաղաքացու հետ և մշտապես բնակվում է Ռուսաստանում՝ պայմանով, որ օտարերկրյա քաղաքացու երեխայի մոր (հոր) հետ Ռուսաստանի Դաշնության տարածքում համատեղ ապրելու փաստը հաստատված է դատարանում բնակության թույլտվություն ստանալու օրվանից առնվազն երեք տարի առաջ: Օրենքն ուղղված է միգրացիոն օրենսդրության բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի կերպով միգրացիոն կարգավիճակ ստանալու նպատակով ձևական ամուսնությունների և հայրության ձևական հաստատման օգտագործումը վերացնելու առումով: Օրենքով առաջարկվում է չեղյալ համարել ժամանակավոր կացության և կացության թույլտվությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնում է օտարերկրյա քաղաքացու որդեգրումը կամ համապատասխան երեխայի նկատմամբ օտարերկրյա քաղաքացու հայրությունը հաստատող ակտի գրառումը. ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանն անվավեր է ճանաչում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել համապատասխան թույլտվություն ստանալու համար, նշված է օրինագծի բացատրական գրության մեջ: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
