8 մլն դոլար է մսխվել՝ տիեզերք բարձրացած արբանյակի վրա․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հինգշաբթի օրը տեղի ունեցած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աղմկահարույց բացահայտումներ է արել։ Թեպետ պաշտոնապես հաղորդվեց, որ «քննարկել են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները», և Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել զեկույցով ու պատասխանել նիստի մասնակիցների հարցերին, սակայն ՔՊ-ական թիմից տեղեկացանք, որ Հայրապետյանն ավելի շատ խոսել է ձախողումների մասին, բայց ոչ թե իր ղեկավարման, այլ նախորդի՝ Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարված։ Բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է։ Նախարարը մանրամասնել է, որ սխալ ծրագիր է կազմվել, սխալ հաշվարկներով, ինչի հետևանքով տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլև գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռևս տիեզերքում է՝ երկրի մակերևույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն նաև տեղեկացրել է, որ մոտ երկու ամսից այն կընկնի, և իրենք նոր ծրագիր են մշակում։ Նա այնպիսի վրդովմունքով և դետալային է ներկայացրել կատարված խայտառակությունը, որ նիստին ներկա ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտել է, թե արդյոք արժե՞ ընդլայնված ֆորմատով նիստում խոսել այդ թեմայի մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
