ՊԵԿ-ը Սոցապ նախարարի հորեղբորը պատկանող ռեստորանում ստուգումներ է արել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից: Իսկ ի՞նչ միջոցներով է նախարարի հորեղբայրը ձեռք բերել այդ շքեղ և թանկարժեք ռեստորանային համալիրը։ «Երբ ես եղել եմ 3 տարեկան կամ անգամ ծնված չեմ եղել, հորեղբայրս բիզնեսներ է ունեցել և Հայաստանում, և Հայաստանից դուրս»։ Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընթացող քննություններում դատախազությունը գնում-հասնում է մինչև սովետական տարիներ և պահանջում է հիմնավորել իրենց գույքի ծագումը»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
