«ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափն այսօր 23% է, կիջնի 8.1%»․ Գևորգ Պապոյան
![]() Ընթանում է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ «Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում»,-նիստի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ թվարկելով այդ ապրանքները․ «հանքային և գազավորված ջրերն են, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կիրառվեկու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր»։ «Արդյունաբերական ապրանքների մասով ներառում է հանքային հումքը, պղնձի և ցինկի, մոլիբդենի հանքաքար, արծաթե իրերը, գոլորշու գենեռատորները, էլեկտրոնային ծխախոտը, տերմոստատը և այլն։ Կազատականացվի իրանական շուկայի մուտքը նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար։ Կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ Ըստ նախնական հաշվարկների իրանական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն ՀՀ-ից Իրան արտահանման 98%։ Հայաստանի Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափը այսօր 23% է, և կիջնի 8․1%»,- նշեց Պապոյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
