«Վերջին շրջանում նոր տեսակի կոռուպցիա է զարգանում»․ Տիգրան Ավինյան
![]() «Վերջին շրջանում նոր տեսակի կոռուպցիա է զարգանում բրոկերական ընկերությունների կողմից»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ ընկերություններն առաջարկում են կազմակերպել շինթույլտվությունների հետ կապված գործերը՝ փաստացի խաբելով կառուցապատողներին․ «Ասում են՝ կարող ենք կազմակերպել՝ 90% հավանականությամբ, բայց կա 10% հավանականություն, որ գործը չի ստացվի։ Եթե Երևանի քաղաքապետարանը իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվության դրական եզրակացություն, ապա ստացվում է, որ խնդիրը լուծել են, եթե չի տալիս, ասում են՝ դե չստացվեց, էն 10%-ն աշխատեց»,- մանրամասնեց Ավինյանը՝ խոսքն ուղղելով կառուցապատողներին․ «Մի եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ որոշումներ կայացնելու պրոցեսը բավականին դիվերսիֆիկացված է և փաստացի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ, և ճարտարապետական խորհրդի կարծքի վրա են միայն տրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և շինթույլտվություններ։ Հետևապես բրոկերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են: Նրանց հույսը ձեր միամտությունն է»,-ասաց Ավինյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
