«Այս երկիրը կդառնա Եվրոպա». բազմահազարանոց ցույց` Վրաստանում
![]() Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացել է «Վրաստանն ընտրում է Եվրոմիությունը» եվրոպամետ հանրահավաքը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։ Քաղաքական գործիչներից ելույթ է ունեցել միայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև ակտիվիստներ, ուսանողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ։ Զուրաբիշվիլին ասել է, որ հանրահավաքին հավաքված քաղաքացիները Եվրոպա կմտնեն «խաղաղ, արժանապատիվ, վրացական ճանապարհով»։ «Մեր երեխաներն ու թոռները կհիշեն այս օրը»,- ասել է Զուրաբիշվիլին։ Բացի այդ, Զուրաբիշվիլին ամբիոնից դիմել է Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուինն և Վլադիմիր Զելենսկիին։ Նա Սանդուին մաղթել է հաղթանակ այսօր կայանալիք նախագահական ընտրություններում։ «Մենք միասին կմտնենք Եվրոմիություն»,- դիմել է նա Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներին։ «Այսօր իմ առջև կանգնած Վրաստանն ազատ Վրաստանն է։ Այստեղ ոչ մեկին զոռով չեն բերել։ Այստեղ ոչ ոք չի եկել այն պատճառով, որ նրան սպառնացել են, որ եթե չգա, կկորցնի աշխատանքը։ Կրթաթոշակը կորցնելու սպառնալիքի տակ ոչ մի ուսանող չի եկել այստեղ։ Ազատությունից ու խաղաղությունից ավելի արժեքավոր բան չկա։ Եվ այսօր այստեղ կանգնած է ապագայի Վրաստանը և անցյալի Վրաստանը։ Այս Վրաստանն ու այն Վրաստանը մեկ ամբողջություն են։ Եվ այս երկիրը կդառնա Եվրոպա»,- ասել է Զուրաբիշվիլին։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
