Իրանն սկսել է պարիսպներ կառուցել իր արևելյան սահմանի երկայնքով
![]() Իրանի իշխանություններն սկսել են պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտնում է IRNA-ն։ «Հիմնվելով ռազմական և անվտանգության գնահատականների վրա՝ ամենախնդրահարույց տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններին են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը», ասել է բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին: Նա պարզաբանել է, որ ծրագրի նպատակն է նաև կանխել վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը և հակազդել անօրինական միգրացիային։ Նրա խոսքով՝ Սիստան և Բելուջիստան ու Ռազավի Խորասան նահանգներում արդեն սկսվել է պատերի կառուցումը։ Հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ուժեղացումը՝ Իլամի, Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում, նշել է նա։ Գեներալը հավելել է, որ ծրագրի ֆինանսավորումը երաշխավորված է, և խնդիրն անհրաժեշտ սարքավորումները շինհրապարակներ հասցնելն է։ Սեպտեմբերին հաղորդվեց, որ Թեհրանն ավարտել է Աֆղանստանի հետ սահմանին պատի՝ 10 կիլոմետրանոց հատվածի կառուցումը։ Ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանը սկսել է մտածել Աֆղանստանի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, երբ 2023 թվականի մայիսին փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև, որի ընթացքում եղել են երկու կողմից զոհեր և վիրավորներ։ Իսլամական Հանրապետության իշխանությունները նախատեսում են ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ դոլար ծախսել սահմանի ամրապնդման վրա, նշում են իրանական լրատվամիջոցները։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
