Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքի արգելքը կազմակերպել է ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը
24News-ը հայտնել էր, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին շաբաթներ առաջ թույլ չէին տվել Մոսկվա մուտք գործել: ՌԴ իրավապահները գտել էին նրա բիզնես հետաքրքրությունները Սոչիի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ, որը գտնվում է հետախուզման մեջ միլիարդավոր ռուբլիների հասնող քրեական գործերի շրջանակում: Լրատվամիջոցին, սակայն, հայտնի է դարձել, որ Ալեքսանյանի ու Ռոբսոնի բիզնես կապն ընդամենը առիթ է եղել, իսկ իրական պատճառը բացարձակապես այլ է: Այսպես, Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում է ՌԴ-ում բնակվող ու ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին: Վերջինս հայտնի է ՌԴ ուժային շրջանակներում իր ահռելի կապերով ու ազդեցությամբ: Իմանալով, որ Սամվել Ալեքսանյանը փորձում է մատակարարել իր բազաներ գյուղատնտեսական ապրանք, նա «խնդրել է» ՌԴ իրավապահ համակարգի իր մտերիմներին գտնել առիթ՝ Ալեքսանյանի մուտքը երկիր արգելելու համար, որից հետո էլ իբրև ֆորմալ առիթ «հայտնաբերել են» նրա ու Ռոբսոնի բիզնես կապերը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան». Օվերչուկ
138Երեկ, 16:13«Թել-Սելը պետք է վերահսկվի ֆինանսների նախարարության կողմից»․ Հրայր Կամենդատյան
100Երեկ, 15:12Մասնագետները պարզաբանում են, թե ինչու սուրճը կարող է թանկ հաճույք դառնալ
22728.01.2025, 18:42«ԵՄ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին»․ Պեսկով
27928.01.2025, 14:37Չինաստանի DeepSeek-ը մարտահրավեր է նետում ԱՄՆ տեխնոլոգիական առաջատարությանը․ #Bloomberg
40428.01.2025, 11:14«Բենզին իրացնող խոշոր ընկերությունների նկատմամբ ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
11427.01.2025, 16:30