Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ.

«Կոմպրոմատների գլխավոր փաթեթը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ». Իշխան Սաղաթելյան

38
Այսօր, 00:54
«Կոմպրոմատների գլխավոր փաթեթը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ». Իշխան Սաղաթելյան

«Երեկ նաև կարևոր հայտարարություններ եղան, նույն ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանցագործության մասին հայտարարություն արեց: Մյուսը հայտարարեց, որ կալանքն օգտագործում են՝ որպես ճնշման միջոց»,- «5-րդ ալիքի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանության ներսում բոլորը մեկը մյուսի նկատմամբ ունեն անսահմանափակ կոմպրոմատներ և կարող են ուզած պահի օգտագործել: Ի՞նչ է, ուժային կառույցները չգիտե՞ն՝ ովքեր են ՔՊ-ականները: Կամ ՔՊ-ականները չգիտե՞ն, որ նույն ուժային կառույցներն ինչ ներքին հանցավոր բանդաներ ունեն, որոնց հետ համագործակցում են: Կոմպրոմատների գլխավոր փաթեթը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ: Ում ոնց ուզի, օգտագործելու է ու դուրս շպրտի, ինչպես արդեն 5-6 տարի է: Նրանց մնալու է այն, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործություններին իրենք փայ են»,- ասաց Սաղաթելյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Կոմպրոմատների գլխավոր փաթեթը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ». Իշխան Սաղաթելյան