Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ.

Թուրքիայում ռադիոկայանը փակվել է` Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով

51
Այսօր, 00:18
Թուրքիայում ռադիոկայանը փակվել է` Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով

Թուրքիայում գործող «Açık Radyo» ռադիոկայանի գործունեությունը դադարեցվել է եթերում հյուրի կողմից «Հայոց ցեղասպանությունը» տերմինը հիշատակելու պատճառով:

Թուրքիայի ռադիոհեռարձակման կարգավորող մարմինը՝ RTÜK-ը, Açık Radyo-ի աշխատանքը դադարեցրել էր հինգ օրով՝ մեղադրելով ատելություն տարածելու մեջ:
Հեռարձակման արգելքից օրեր անց՝ Açık Radyo-ն կոչ էր արել ունկնդիրներին բարձրացնել իրենց ձայնը ռադիոկայանի փակման դեմ՝ ընդգծելով դրա դերը՝ որպես քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ: