Հայտնի է` երբ Իսրայելը պատասխան հարված կհասցնի Իրանին
![]() Իսրայելը պատասխան հարված կհասցնի Իրանին մինչև նոյեմբերի 5-ը. այս մասին գրում է ամերիկյան CNN գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արձագանքման ծրագիրն արդեն պատրաստ է։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ասել էր, որ Թեհրանը քիչ հավանական է համարում, որ հարված կհասցվի Իրանի միջուկային արդյունաբերությանը, սակայն եթե դա տեղի ունենա, ապա վնասը կարող է արագ վերացվել։ «Մենք պլանավորել ենք այնպես, որ եթե նման հիմարություն տեղի ունենա, վնասը նվազագույնի հասցվի»,- մեջբերում է նրա խոսքերը Al-Arabiya հեռուստաալիքը: Նա բացատրել է, որ Իրանի միջուկային ոլորտի դեմ ցանկացած հարձակում համարվում է «գործնականում անհավանական», սակայն Թեհրանը միշտ լրջորեն է վերաբերվել այս սցենարին։ Քամալվանդին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն միջուկային օբյեկտների վրա ցանկացած սպառնալիք կամ հարձակում։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
